
ԱԳՆ-ն Մերկելի այցի վերաբերյալ պաշտոնական հաստատում չի անում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի վերաբերյալ պաշտոնական որևէ հաստատում չկա ոչ գերմանական, ոչ էլ հայկական կողմից:Լրագրողների հարցին ի պատասխան, այսօր հայտարարեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Այդ պատճառով այս պահին ժամանակավրեպ է խոսել այդ այցի արդյունքների, ակնկյալիքների մասին: Եթե կլինեն պաշտոնական հաստատումներ, գերմանական ու մեր կողմից, այդ ժամանակ էլ կխոսենք»,-ասաց Տ. Բալայանը:
Նա մանրամասնեց, դիվանգիտության մեջ սովորաբար ընդունված է, որ նման մակարդակի այցելությունների մասին հայտարարություններն արվում են միաժամանակ երկու մայրաքաղաքներում:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 23-25-ն այցով կլինի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին