ԱԳՆ-ն դիմել է Կասպրշիկի գրասենյակին՝ նախիջևանյան հատվածում դիտարկում անցկացնելու առաջարկությամբ
«Արդեն երկու շաբաթ է՝ Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չկա: Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով պատերազմի ժամանակ Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածը, մինչ այսօր չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան»,-հայտարարեց ԱԳՆ խոսբնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը:
Նախարարության ներկայացուցիչը հիշեցրեց, որ ստեղծված վիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել մարդու իրավունքների պաշտպանը, հարցը ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում է, աշխատանքները շարունակվում են:
ԱԳՆ խոսնակն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանական կողմի ակտիվացմանը, ասաց, հայկական կողմը կարևորում է ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից այդ հատվածում դիտարկման անցկացումը:
«Դա կարող է ծառայել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ: Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպրշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ: Սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը, հայկական կողմը շարունակում է գրասենյակի հետ աշխատանքներն այդ ուղղությամբ»,-ասաց նախարարության խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Տոնոյան
- ՀԱՊԿ-ում ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածի իրավիճակը
- Իրանցիները Նախիջևանում ունեն իրենց շահերը, որոնք որոշ դեպքերում համընկնում են մեր շահերի հետ. Վ. Ոսկանյան
- Հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջևանյան հատվածում. նախարար
- Պետք մտածել՝ ինչպես բարձրացնել Նախիջևանի հարցը բանակցություններում. քաղաքագետ
- Դավիթ Տոնոյանը Նախիջևանյան հատվածում մարտական ծառայությանը վերաբերող հարցեր է քննարկել
- Նախիջևանյան հատվածում լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք չունի. Բալայան
- Ալիևի նախիջևանյան գամբիտն ու թուրքական կործանիչները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին