«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի
Արմեն Ստեփանյանը նշանակվել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
«Իսպանաբնակ մեր հայրենակիցը Հայաստան է ժամանանել իր օգնական Գեորգի Մինասովի հետ:
Մեր նորանշանակ մարզիչը եղել է իսպանական հանրահայտ «Մալագա» ակումբի դուստր թիմի գլխավոր մարզչի օգնականը: Մարզել է իսպանական «Ֆուենխիրոլան»:
Ակումբի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում մեր ակումբի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրեասյանին կատարած աշխատանքի համար: Անդրեասյանը շարունակելու է իր գործունեությունը մեր ակումբում՝ աշխատելով ակումբի ենթակառուցվածքում»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան