Իտալիայի նախագահը եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում
Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Հայաստանի և Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյան. Մենք՝ հայերս, լիովին կիսում ենք Գարիբալդիի այդ տեսակետը
- Իտալիայի նախագահն այցելել է Մատենադարան
- Այս այցը ամուր հիմքեր կստեղծի մեր համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար. ՀՀ նախագահ
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
- Իտալիայի նախագահը ժամանեց Երևան