Լավրով. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության այն հայտարարություններին, որ իրենց նախորդներին չեն հետապնդելու քաղաքական մոտիվներով: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է հայկական պետականության կայունությամբ, այդ պատճառով այնտեղ տեղի ունեցած դեպքերը չեն կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում ԱՊՀ տարածքում գործող միջազգային այն կազմակերպությունների տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը: Հույս ունենք, որ իրավիճակը կընթանա կառուցողական ճանապարհով»,-ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Մոսկվան մայիսին, երբ Հայաստանը քաղաքական ճգնաժամի մեջ էր, մեծ գոհունակությամբ նշել է, որ ճգնաժամի լուծումը գտնվել է առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխզիջումների հիման վրա:
«Մենք հույս հայտնեցինք, որ այդ արդյունքների հիման վրա բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին Հայաստանի նոր ղեկավարությունը, նոր իշխանությունները, կշարունակեն նպաստել միասնական մոտեցումներին, ուժեղացնելու ազգային համաձայնությունը»,- ասել է Լավրովը:
Նա ասել է, որ վերջին մի քանի օրերին ռուսական կողմը մի քանի անգամ փոխանցել է իր մտահոգությունը ՀՀ ղեկավարությանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ ղեկավարությունը Խաչատուրովի հետկանչի մասին տեղեկություններ չունի
- ԱԳՆ խոսնակ. Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
- Լավրովը ՀԱՊԿ հարցի շուրջ զրուցել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ
- ՌԴ ԱԳՆ. Հայկական կողմը պետք է հետ կանչի իր քաղաքացուն ՀԱՊԿ-ից
- Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին