Ռիվալդո. Եթե այժմ խաղայի, մեկից ավելի «Ոսկե գնդակ» կունենայի
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն հայտարարել է, որ եթե այժմ շարունակեր խաղալ, կկարողանար պայքարել «Ոսկե գնդակ» մրցանակի համար: Ռիվալդոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել և այդ մրցանակը ստացել է 1999 թվականին:
«Եթե ես այժմ խաղայի, մեկից ավելի «Ոսկե գնդակ» կունենայի: Պայքարը Ռոնալդուի և Մեսսիի միջև է ընթանում, ինչը նշանակում է, որ մյուսները այդքան էլ լավը չեն:
Այն, որ նրանց գոլերի քանակը մասնակցած հանդիպումներից շատ է, վկայում է, որ ինչ-որ բան նորմալ չէ: Ես շատ եմ հավանում այս ֆուտբոլիստներին, սակայն կարծում եմ՝ նրանց գերիշխանությունը խոսում է այն մասին, որ Իսպանիայում ֆուտբոլային կյանքում ինչ-որ բան այն չէ: Ներկա պահին բարձրակարգ ֆուտբոլիստներն ավելի քիչ են, քան նախկինում էին»,- Sport-express-ի փոխանցմամբ՝ Daily Star-ի հետ զրույցում ասել է Ռիվալդոն։