«Սանիտեք»-ում հույս ունեն, որ իրենց հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը կդադարեցնեն
«Այն պահից ինչ սկսել ենք մեր գործությունեությունը որոշակի խնդիրներ ունեցել ենք, բայց չենք խուսափել պատասխանատվությունից, վերջին շաբաթներում ևս խնդիրների ենք հանդիպել»,- այս մասին այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ասաց «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:
Նրա խոսքով՝ երբ իրենք սխալվում են, այդ քաջությունն ունենում են ասելու, որ սխալվել են:
«Հույս ունենք, որ որոշ մարդիկ կդադարեն օգտագործել «Սանիտեք»-ի գործունեությունը՝ իրենց քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: Անկախ նրանից, թե ինչի հետևանքով են առաջացել խնդիրները, տեխնիկական հարցերը, մենք ամբողջի համար պատասխանատվություն ենք վերցնում»,- նշեց Թավիլը:
Ընկերության տնօրենը հայտնեց, որ խնդիրները առաջացել են մոտ երկուսուկես շաբաթ առաջ, որոնք հիմնականում կապված են մեքենաների անսարքության, պահեստամասերի ու այրված աղբամանների հետ:
«Մեր մեքենաները եվրոպական ստանդարտների են, և խնդիրնրը հիմնականում առաջանում են աղբավայրեր հասնելու ճանապարհներին: Հիմա պատվիրել ենք նաև նոր մեքենաներ, որոնք շուտով կստանանք: Նաև 500-600 հազար դոլար ներդրում ենք անում, որպեսզի կարողնանք նոր մեքենաներ ձեռք բերել: Պատվիրել ենք նաև նոր աղբամաններ: Ինչ վերաբերում եմ աղբամանների այրվելուն, կարող եմ ասել, որ ոչ լրագրողները, ոչ քաղաքացիները չեն պատկերացնում, թե «Սանիտեքը» ինչքան կորուստ է ունենում վնասված ու այրված աղբամանների պատճառով»,- մանրամասնեց տնօրենը:
Նա հավելեց, որ այս պահին 8 հազար աղբաման ունեն քաղաքի տարածքում:
«Կանենք ամեն ինչ, որպեսզի ծառայությունների որակը բարելավվի: Պատրաստվում ենք նաև ՏԻՄ-երի հետ համագործակցել՝ փոքր աղբամանների հարցով: Ինչպես տեսնում եք Երևանում շատ ավելի մեծ քանակությամբ աղբ են թափում այդ փոքր աղբամաններում, ինչը ևս խնդիր է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք». Երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր
- «Սանիթեք». Ընկերությունն այս պահին կարգավորում է աղբահանության գրաֆիկում գրանցված խափանումները
- «Վեոլիա ջուր»-ն ու «Սանիթեք»-ը պետք է ուղերձները հստակ ստանան՝ մենք այդքան էլ գոհ չենք իրենց գործունեությունից. վարչապետ
- Երևանը՝ աղբի մեջ
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»
- Ինչո՞վ էր «Սանիթեք»-ին սպառնում Տարոն Մարգարյանը. Ենթադրություններ՝ ըստ պայմանագրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան