Նոր աղբահավաք մեքենաները 2-3 շաբաթվա ընթացքում Երևանում կլինեն. «Սանիտեք»-ի տնօրեն
«Մոտավորապես երկու-երեք շաբաթվա ընթացքում նոր աղբահավաք մեքենաները Երևանում կլինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:
«Սա չի նշանակում, որ այս երկու երեք շաբաթվա ընթացքում աղբի հետ կապված մեծ խնդրներ ենք ունենալու, մինչև մեքենաների գալը կամաց-կամաց ամեն ինչ կկարգավորվեի»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե հստակ քանի նոր մեքենա և աղբաման է բերվելու, նա պատասխանեց, որ մինչ Էրեբունի-Երևան ևս հազար աղբաման կբերվի, իսկ հինգ մեծ մեքենա արդեն պատվիրված են։
«Սանիտեք» ընկերության գործառնական բաժնի ղեկավար Արգիշտի Տիգրանյանն էլ տեղեկացրեց, որ Երևանի 12 վարչական շրջաններն ունեն իրենց մեքենաները, տեխնիկան ու աշխատակիցները, որոնք աշխատանքներ են իրականացվում են թե ցերեկային, թե գիշերային ժամերին։
«Ամեն մեքենան ունի իր գրաֆիկը, ցերեկային ժամերին աշխատում է 27 մեքենա, որոնք իրականացնում են աղբահանություն շենքերի բունկերներից, միևնույն ժամանակ անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև հերթապահություն՝ փողոցների լցված աղբամանների աղբահանության նպատակով»,- հավելեց նա։
Անդրադառնալով աղբամանների տհաճ հոտին, Տիգրանյանը նշեց, որ հատուկ նյութ են ներկրել աղբամանները լվանալու համար, սակայն, նրա խոսքով, այս սեզոնին հոտի հետ կապված խնդիրներն ավելի են սրվում։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիտեք»-ում հույս ունեն, որ իրենց հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը կդադարեցնեն
- «Սանիթեք». Երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր
- «Սանիթեք». Ընկերությունն այս պահին կարգավորում է աղբահանության գրաֆիկում գրանցված խափանումները
- «Վեոլիա ջուր»-ն ու «Սանիթեք»-ը պետք է ուղերձները հստակ ստանան՝ մենք այդքան էլ գոհ չենք իրենց գործունեությունից. վարչապետ
- Երևանը՝ աղբի մեջ
- Ինչո՞վ էր «Սանիթեք»-ին սպառնում Տարոն Մարգարյանը. Ենթադրություններ՝ ըստ պայմանագրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան