Քաղաքական 11:02 31/07/2018 Հայաստան

Արմեն Սարգսյան. Մենք՝ հայերս, լիովին կիսում ենք Գարիբալդիի այդ տեսակետը

Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և տիկին Լաուրա Մատարելլայի՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:

ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-իտալական երկկողմ օրակարգի հարցերին:


ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է Նախագահ Արմեն Սարգսյանի բաժակաճառը՝ 
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պատվին տրվող պաշտոնական ընթրիքին.

«Մեծարգո պարո՛ն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատտարելլայի գլխավորած պատվիրակությանը:

Իտալացի իմ գործընկերոջ հետ արդեն առիթ ունեցա քննարկել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ընթացքը և նրա հեռանկարները: Մենք լրջորեն շահագրգռված ենք շարունակել համագործակցությունը՝ նաև նոր ուղղություններով և ծրագրերով համալրել մեր քաղաքական երկխոսության օրակարգը:

Անցած տարի նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կարծում եմ` մեր երկրների միջև հաստատված փոխվստահությունը հզոր ազդակ է ընդլայնելու մեր կապերը տնտեսության, առևտրի, մշակույթի, գիոտության և կրթության ոլորտներում և այլ բնագավառներում:

Մեզ բաժանում է միայն տարածությունը, մինչդեռ միացնող ու ընդհանուր շատ բաներ ունենք:

Անձամբ ես շատ եմ կապված Իտալիային: Ժամանակին ես դասավանդել եմ Բոլոնիայի համալսարանում, ապրել և զեկուցումներ կարդացել Սիցիլիայի Էրիչե գիտական կենտրոնում: Հռումում հաճախ այցելել եմ Պիացցա Բարբերինիի և Վիա Վենետոյի միջև գտնվող հին հայկական թաղամասը իր Լևոնյան վարժարանով, ինչպես նաև Վիլլա Աբամելիք, Սուրբ Վլաս եկեղեցի:

Իսկապես, Իտալիայում շրջելիս ցանկացած հայ զգում է ինչ-որ հարազատություն, ամեն տեղ հանդիպում ես մեր ժողովուրդների բարեկամության հինավուրց վկայությունների: Հայաստանը պատմության տարբեր շրջաններում դաշնակից էր կամ էլ մաս էր կազմում Հռոմեական հզոր կայսրության, Միջնադարում Կիլիկյան Հայաստանը սերտ քաղաքական և առևտրական կապերի մեջ էր Իտալիայի հետ, հայերը և ջենովացիները 14-15-րդ դարերում համատեղ իշխում էին Ղրիմի Թեոդոսիայում:

Ի դեպ, պարո՛ն նախագահ, Կիլիկյան Հայաստանի թագավորական տան տիտղոսը մինչև հիմա պատկանում է Սավոյա ընտանիքին:

Հայ քրիստոնյաի հավատացյալների համար մեծ արժեք ունի այն փաստը, որ Հայոց եկեղեցու առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչը եկել է Հռոմից, եկել է Կոստանդնուպոլիսից, բայց նրա մասունքները պահվում են նաև Իտալիայում` Նեապոլի և Նարդոյի Սան Գրեգորիո Արմենո անունը կրող եկեղեցիներում:
Նոր ժամանակներում հայկական մշակույթի զարթոնքի կարևորագույն կենտրոններից մեկը եղել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ շուրջ երեք հարյուրամյակ գործող Մխիթարյան միաբանությունը՝ որպես հայագիտական խոշոր կենտրոն, իր անգնահատելի ավանդն է ներդրել հայկական ու համաշխարհային գիտակրթական և մշակութային գանձարանի հարստացման գործում: Հայկական Վենետիկը իր Հայկական թաղամասով, պալատներով, Մուրադ-Ռաֆաելյան ճեմարանով, եկեղեցիներով այսօր էլ մեր և իտալացիների համատեղ հպարտության առարկան է: Այսօր մենք հպարտանում ենք և հպարտությամբ հիշում մեր անցյալը, բայց՝ և մեծ ակնկալիքով նայում ապագային:

Հարգելի՛ հյուրեր,

Այսօրվա ժողովրդավար, նոր Հայաստանը վարում է հավասարակշռված և վստահելի միջազգային քաղաքականություն: Այս ճանապարհին մենք ապավինում ենք մեր գործընկերների աջակցությանը: Իտալիան մեր լավագույն բարեկամներից է, և մենք կանենք հնարավորը՝ մեր հարաբերություններն է՛լ ավելի սերտացնելու, է՛լ ավելի ջերմացնելու և է՛լ ավելի փոխշահավետ դարձնելու համար: Հայաստանը և Իտալիան մեծ հնարավորություններ ունեն առավել զարգացնելու կապերը տնտեսության, բիզնեսի,, կրթության, մշակույթի ու այլ ոլորտներում:

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանը և Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դրանով Հայաստանը, որը միշտ եղել է Եվրոպայի անբաժանելի մասը, է՛լ ավելի խորացրեց իր գործընկերային հարաբերությունները եվրոպական ընտանիքի հետ, և, մասնավորապես, Իտալիայի հետ:

Հայ-իտալական համագործակցության զարգացմանը նպաստում է նաև Իտալիայի հայ համայնքը: Այդ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները 1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածներն և նրանց զավակները:

Իտալացի ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդին այսպես է ասել. «Ես պնդում եմ, որ մարդիկ իրավունք ունեն տնօրինելու իրենց սեփական ճակատագիրը և, իհարկե, միշտ պետք է թույլ տան նաև ուրիշները տնօրինեն իրենցը»։ Մենք՝ հայերս, լիովին կիսում ենք այդ տեսակետը, դա է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ժողովրդի արդարացի պայքարի ողջ իմաստը՝ տնօրինել սեփական ճակատագիրը:

Հարգելի՛ բարեկամներ,

Առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր ժողովուրդների բարօրության ու խաղաղ ապագայի, հայ-իտալական անկեղծ բարեկամության և անձամբ Իտալիայի նախագահ պարոն Մատտարելլայի համար»:









 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}