Հայաստանում որդեգրման ենթակա երեխաների կեսից ավելին աղջիկներ են
2018թ. հունվար-հունիսին կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա
երեխաների թվաքանակը կազմել է 53, որոնց 56.6%-ն աղջիկներ են: Նման տվյալներ է այսօր հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Այդ երխաներից 11-ը (7 աղջիկ) երկու ծնող ունեն, 7-ը միայն մոր երեխա են, 28-ը՝ (13 աղջիկ ) ծնողական իրավունքից զրկվածի երեխա:
Որդեգրման ենթակա երեխաներից 35-ը հաշվաված են Երևանում, 6-ը՝ Լոռիում, 6-ը՝ Շիրակում, 4-ը՝ Գեղարքունիքում, 1-ը՝ Կոտայքում, 1-ը՝ Գեղարքունիքում:
Նրանցից 22-ը մինչև մեկ ու կես տարեկան են, 8-ը՝ 10-15 տարակեն, 4-ը՝ 15-18 տարեկան:
Որդեգրման ենթակա 53 երեխաներից 19-ն են առողջ, մյուսներն առողջական խնդիրներ ունեն: Պաշտոնական տվյալների համաձայն, երեխաներին որդեգրելու պատրաստ 109 քաղաքացի կա: Թեկնածուներից 69-ը Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներ են, 39-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրացիներ:
Այս տարվա առաջին կիսամյակում որդեգրվել է 17 երեխա, որից 9-ը ՀՀ քաղաքացիների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան