ՀՅԴ-ն չի դադարեցնի համագործակցությունը Փաշինյանի կառավարության հետ. «Ժողովուրդ»
Հուլիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Առայժմ Թուրքիան պաշտոնապես չի արձագանքել այս հայտարարությանը, սակայն հետաքրքիր է փաստը, որ Փաշինյանի կառավարության կազմում ընդգրկված է նաև ՀՅԴ-ն, որը 2009թ. դուրս եկավ իշխող կոալիցիայից հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմանը, ըստ այդմ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու պատճառաբանությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե հնարավո՞ր է` ՀՅԴ-ն դեմ գնա Փաշինյանի այս հայտարարությանը, դադարեցնի համագործակցությունը, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է. «Ոչ: Այնպես չէ, որ Փաշինյանն ասում է` վաղն ինչ-որ գործընթաց է սկսելու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար: Կեցվածք են ցանկացել իմանալ, ինքն էլ հայտնել է»: