Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել հավակնորդ Կարուանայի նկատմամբ
Հանրահայտ Chess.com կայքի կողմից անցկացվող Speed Chess Championship մրցաշարի 1/8 եզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցն է եղել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանան:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցախաղի ընթացքում շախմատիստները 8 պարտիա են խաղացել5 րոպե + 1 վայրկյան ժամակարգով, 9 պարտիա 3 րոպե + 1 վայրկյան ժամակարգով և 10 պարտիա 1 րոպե + 1 վայրկյան ժամակարգով:
Բոլոր ժամակարգերում Արոնյանի առավելությունը ահռելի է եղել. 5 +1 ժամակարգում Արոնյանը հաղթել է 6-2 հաշվով, 3+1-ում՝ 6.5 - 2.5 հաշվով, իսկ 1+1-ում՝ 8-2 հաշվով: Ընդհանուր մրցախաղն ավարտվել է 20.5 - 6.5 հաշվով: 1/4 եզրափակչում Արոնյանի մրցակիցն է լինելու Գիրի - Մամեդյարով զույգի հաղթողը: