Հայ տանկիստները պահպանում են առաջատար դիրքերը
Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում երեկ տեղի է ունեցել հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարել են բոլոր արգելագոտիները, խոցել են 5 թիրախներից 4-ը և եզրագիծը հատել են երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռևս պահպանում են առաջատարի դիրքը:
Դաշտային խոհանոց մրցաձևում հայ խոհարարները կրակային վարժաձևի և հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի և Ղազախստանի խոհարարների թիմերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին