ԱՄՆ-ի և Իրանի ուղիղ բախումը քիչ հավանական է. CNBC
Փորձագետները հավանական չեն համարում, որ Իրանն անմիջականորեն բաց պատերազմ կսկսի ԱՄՆ դեմ, սակայն Թեհրանն ունի մի շարք այլ գործիքներ, որոնք կարող են վնաս հասցնել Վաշինգտոնի շահերին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշում է CNBC հեռուստաալիքը։ Վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ պատերազմ հավանական չէ։
Փորձագետ Անիսեհ Թեբրիզիի կարծիքով, ԱՄՆ-ի և Իրանի միջև սովորական պատերազմում առավելությունը կլինի Միացյալ Նահանգների կողմում, և Իրանում այդ մասին գիտեն։ Այդուհանդերձ հակամարտության թեժացման դեպքում բախումը չի լինի ավանդական պատերազմի ձևաչափով։ Թոբիաս Շնայդերի խոսքով, այդ ցանկում են ծովային ուղիների խախտումները, Էր-Ռիադի դեմ բալիստիկ հրթիռները, Իրաքում և Սիրիայում ամերիկյան զինվորականներին սպառնալը, նաև Բահրեյնում շիաների օգնությամբ հակամարտության պոտենցիալ զարգացման հնարավորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան