Փայլանը շարունակում է աջակցել Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը «Twitter»-ում հերթական գրառումն է կատարել ի պաշտպանություն Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ն ու հիշեցնում, որ վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։
«Հոգևորական Էնդրյու Բրանսոնին անհեթեթ մեղադրանքներով պատանդ պահելու համառությունը մեր երկրին մեծ վնաս է հասցնելու։ Այն հանգեցնելու է ԱՄՆ-ի կողմից մեր նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը»,-գրել Փայլանը։
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիային սպառնացին մի շարք պատժամիջոցներով, եթե Անկարան ազատ չարձակի Բրանսոնին։
Փայլանը նախկինում էլ անդրադարձել էր Բրանսոնի շուրջ ընթացող գործին։ Նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր այն բանում, որ հոգևորականին օգտագործում են իրենց «կեղտոտ գործարքներում»։
Saçma iddialarla Rahip Brunson’u rehin olarak tutma ısrarı, her an, ülkemize büyük zarar verecek bir ABD ambargosuna yol açabilir.
— Garo Paylan (@GaroPaylan) July 31, 2018
Saray, rehine pazarlıklarından vazgeçmelidir!
Հարակից հրապարակումներ`
- Փայլան. «Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ»
- ԱՄՆ-ն Թուրքիային հորդորում է ազատ արձակել կալանավորված ամերիկացի հոգևորականին
- Թրամփ. Ես ավելի շատ լրտես եմ, քան Թուրքիայում դատվող հոգևորականը