
Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում խոշորագույն պարտությունն է կրել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պարտվել է բրիտանուհի Յոհաննա Կոնտային Սան-Խոսեում կայացած WTA մրցաշարի առաջին շրջանում։
Լենտա.ռու-ն գրում է, որ խաղը տևել է 52 րոպե։ Ուիլյամսը երկու սեթում պարտվել է 1։6 և 0։6 հաշվով։ Ամերիկուհին կարիերայի ընթացքում առաջին անգամ ամբողջ խաղի ընթացքում հաղթել է ընդամենը մեկ գեյմում։
Սերենա Ուիլյամսն իր առաջին պրոֆեսինալ խաղն անցկացրել է 1995 թվականին։ Նախքան Կոնտայի հետ խաղը, նա խաղացել էր ռումինացի Սիմոնա Հալեպի հետ, երկու սեթում կրկին պարտվել էր՝ 0։6, 2։6 հաշվով։
Հուլիսի 14-ին Ուիմբլդոնի եզրափակչում Ուիլյամսը պարտվել էր գերմանուհի Անժելիկա Կերբերին։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին