Սերգեյ Մովսեսյանը՝ Pardubice Open-ի հաղթող
Չեխիայում ավարտվել է հանրահայտ և հեղինակավոր Pardubice Open միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում էր 4 մրցաշար:
Շախմատային ֆեդերացիայի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել են 46 երկրների 1053 շախմատիստ: Փառատոնի գլխավոր՝ A մրցաշարին մասնակցել են 309 շախմատիստ, այդ թվում 46 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը: Հայ շախմատիստը մրցաշարում տոնել է 6 հաղթանակ,3 պարտիա ավարտել է հաշտությամբ և վաստակած 7.5 միավորով դարձել է մրցաշարի միանձնյա հաղթող:
Մովսեսյանը Pardubice Open-ի հաղթող է դառնում արդեն 3-րդ անգամ: Նա նաև 10 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: