Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի մահվան մասին: Նրա ստեղծագործությունների թեման իր հայրենիքն էր, նրա բնության չքնաղ անկյունները, պատմաճարտարապետական կոթողները և ի վերջո` հայ ժողովրդի պատմության հերոսական ու ողբերգական դրվագները: Այս ամենը նա վրձնի ուժով հավերժացրեց իր անկրկնելի կտավներում, ստեղծեց գեղանկարչական մնայուն ժառանգություն, որն անհատական ցուցահանդեսներով ներկայացնելով եվրոպական բազմաթիվ երկրներում` դարձավ հայ մշակույթի ու պատմության յուրօրինակ դեսպաններից մեկը:
Ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Զուլում Գրիգորյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը » ,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: