Քաղաքական 14:10 01/08/2018 Հայաստան

Քաղաքագետները Ռուսաստանի հետ հարաբերությունների բանաձևեր են առաջարկում

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը  երեկվանից սոցցանցերում արձագանքում են քաղաքագետներն ու ոչ քաղաքագետները, արտահայտած կարծիքները տարբեր են, երբեմն՝ իրար հակասող: ՌԴ արտաքին գերատեսչական ղեկավարության հայտարարության պատճառների մասին, ինչպես նաև դրա տողատակերը հասկանալու համար Panorama.am-ը  զրուցել է քաղաքագետների հետ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստոյպա Սաֆարյանը համարում է, որ հայ-ռուսական հարաբերություններում այժմ խնդիր կա, որն ինքը անվանում է մտահոգություն: Նա հիշեցնում է՝ խնդիրներ եղել են միշտ՝ նաև ՀՀ երկրորդ, երրորդ նախագահների ղեկավարման տարիներին: Սաֆարյանի խոսքով, այժմ պետք է հայկական կողմը ռուսական կողմին հասկացնի, որ վատ հարաբերությունները երկու կողմերին էլ ձեռնտու չեն: Քաղաքագետը բարեբախտություն է համարում, որ այժմ քննարկումներն ընթանում են հրապարակային է և ոչ թե պատերի ներսում, հասարակության անտեղյակության պայմաններում:

«Հետևանքներ լինում են, երբ խնդրին լուծում չի տրվում: Այո, այժմ կա խնդիր, որի լուծումները շատ են: Դրանցից մեկն էլ ռուսական կողմի մտահոգությունը բավարարելն է, որի մասին խոսք լինել չի կարող, եթե իհարկե, դրանք վերաբերում են Խաչատուրովի հանցագործության վերաբերյալ առնչություններին: Մյուս լուծումը, ռուսական կողմի մտահոգությունների փարատումն է, սեփական քայլերը բացատրելն ու այս կետից առաջ շարժվելու այն տարբերակը, որը բխում է երկու կողմերի շահերից: Ահա ֆորմուլան: Եթե սա չարվի, խնդիրները գնալով շատանալու են»,-կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ինստիտուտի հիմնադիրը, խոսելով ռուսական կողմի մտահոգությունների ու Լավրովի հայտարարության պատճառների մասին, նշեց. «2008-ի մարտի մեկին խոսվում էր, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալուց հետո վստահ կերպով իրականացրեց հակասահմանադրական գործողությունները, կար տեսակետ, որ Մոսկվան կարող էր առնչություններ ունենալ այդ գործողությունների լեգիտիմացման առումով: Քանի որ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում մեղադրանքը, անուղղակի սպառնում է անուններ տալ, չբացառենք, որ Մոսկվայում կարող են մտահոգված լինել, որ պաշտոնաթող նախագահը կարող է իր ցուցմունքներում ներքաշել նաև Ռուսաստանին»։

Սաֆարյանը միաժամանակ կարծիք հայտնեց, որ ՌԴ-ում գործում են նախկին իշխանությունների կողմից լոբբիստներ, ովքեր փորձում են ներկայացնել, որ Հայաստանում այս ամենն արվում է «Սորոս»-ի ֆինանսավորմամբ ու արևմուտքի հրահրմամբ:

Սրանք իհարկե չհաստատված վարկածներ են: Սաֆարյանը կարծում է՝ հայտարարությունը գերազանցապես վերաբերում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ռուսական կողմը ցանկանում է ցույց տալ, որ Խաչատուրովի հետկանչն իրենց համար ցանկալի չէ, ուղիղ պահանջել չեն կարող, բայց փորձում են այն տեղ հասցնել:

«Անհերքելի է, որ Ռուսաստանն այս պատմության մեջ ավելի շատ հետաքրքրված  է Խաչատուրովով, քան Քոչարյանով: Բայց ինչպիսին էլ լինեն Հայաստանի ռազմավարական գործընկերոջ մտահոգությունները, պաշտոնական Երևանը պետք է փարատի դրանք: Հայաստանն ակնհայտորեն ցույց  է տալիս, որ չի կարող ապրել մարտի 1-ի բեռի տակ, եթե նույնիսկ Փաշինյանը շրջանցի այդ խնդիրը, միևնույն է՝ այդ ականը, որը դրված է եղել պետականության տակ, պայթելու է»,-նշեց Սաֆարյանը:

Նրա խոսքով, Լավրովի ակնարկած «կոմպրոմիսը» չի կարող տարածվել ոճիրները պարտակելու վրա: 

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի համոզմամբ, Ռուսաստանի հետ հարաբերություններում էմոցիաներ, հանրահաճո, պոպուլիստական մոտեցումներ կիրառելը տեղին չէ, հարցին պետք է մոտենալ չոր պրագմատիզմի դիրքերից: Panorama.am-ի  զրուցակցի խոսքով, Լավրովի հայտարարությունն ուղերձ էր բաց տեքստով, խոսում է այն մասին, որ անհանգստությունը մեծ է:

«Սա տրամաբանական է, որովհետև ռուս փորձագետները տևական ժամանակ նշում են, որ Հայաստանի հետ հարաբերություններում անորոշությունը մեծ է, դա քաղաքականության ճշգրտման օրակարգ է սահմանում առաջին հերթին ռուսների համար, որպեսզի հասկանան՝ ում հետ ուր են գնալու և ինչ ֆորմատով»,-ասաց քաղաքագետը:

Ռուսաստանը համարում է, որ Հայաստանում կատարված իրադարձությունները, անկախ իրավական հիմնավորումներից, ըստ Ղևոնդյանի, ոչ այնքան պրոցեսի վրա ազդեցություն ունենալու, այլ դրանք քաղաքական պրոեկտումների առումով, կարող է ցնցումներ առաջացնել երկրում, իսկ անկայուն Հայաստանը չի բխում Ռուսաստանի շահերից:

«Ռուսաստանը նաև մեծ մտավախություն ունի Հայաստանում իրենց նախկին կարգավիճակի խորությունը կորցնելու մասով, և դա ինչ-որ առումով հասկանալի է: Սակայն այստեղ խնդիրը նաև այլ հարթությունում է: Նոր իշխանությունները պետք է ոչ թե հանրահաճո դիրքերից կերտեն երկրի անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը, այլ չոր պրագմատիզմի, ռազմավարական իրողությունների ու հայ-ռուսական հարաբերությունների իրական պատկերից ելնելով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Ղևոնդյանը:

Նա հիշեցնում է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերություններում լուրջ շահառու երկիր է, հարաբերությունների ֆինանսական, ռազմական բաղադրիչները, թե արտաքին առևտուրն ու ԵԱՏՄ ձևաչափում շփումներն ուղղակիորեն կապված են Ռուսաստանի հետ:

«Բոլոր որոշումները կայացնելիս այս հանգամանքները պետք է հաշվի առնել, սակայն չմոռանալով Հայաստանի շահերի այն բաղադրիչները, որոնք տարբերվում են Ռուսաստանի մոտեցումներից»,-ընդգծեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ քննարկումների հրապարակային լինելու հետևանքներին, ապա Ղևոնդյանը նկատեց, որ հասարակությունը մասնագիտական պատրաստվածություն չունի, խորությամբ չէ, որ կարող է միջպետական ու այլ իրադարձությունների մասին կարծիքներ հայտնել: Բացի այդ, հասարակությունը մանիպուլյացիայի ենթարկվող օրգանիզմ է, որոշ մարդիկ կարող են հանրային կարծիքի դրսևորումներն օգտագործել սեփական շահերի համար, որոնք եզրահանգման մեջ կարող են վտանգել պետական շահը:

«Այս պարագայում իրավիճակի զարգացումը  հանրայնացման տեսքով  ռուսների որոշումն էր: Լավրովի հայտարարության շահառու կողմը նաև հայ հասարակությունն էր աշխատանքային միգրանտների, ՀՀ անվտանգություն սպառողի տեսքով,  նաև նախկին ու ներկա այն պաշտոնյաները, որոնք կարող են մտնել անորոշությունների, ճգնաժամային պրոցեսների մեջ՝ դրանից բխող հետևանքներով: Սա ուղերձ էր բաց տեսքով»,-համոզմունք հայտնեց Ա. Ղևոնդյանը:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ Բելառուսն ու Ղազախստանը Ռուսաստանի հետ բավականին հակասություններ ունեն, ապա քաղաքագետը խորհուրդ  է տալիս նման համեմատություն անելիս հաշվի առնել Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի ներուժը, տնտեսության ծավալները, միջազգային հարաբերությունները, կենսամակարդակը:

«Դրանք համեմատելիս կտեսնենք, որ Հայաստանի պարագան մի փոքր տարբերվում է: Ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը չունեն իրենց հարևանների հետ ակտիվ փուլում գտնվող կոնֆլիկտ, չունեն հարևան այնպիսի երկիր, որի սահմանը փակ է ու կարող են այն դիտարկել որպես անվտանգության սպառնալիք: Ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտներին, ապա Հայաստանի դեպքում այն կենսամիջոց է, Բելառուսի կամ Ղազախստանի  պարագայում աշխատանքային միգրացիայի հոսքեր են, որոնք շատ մեծ չեն: Հայ-ռուսական հարաբերությունների էներգետիկ բաղադրիչը համեմատելի չէ ոչ Բելառուս-Ռուսաստան, ոչ էլ Ղազախստան-Ռուսաստան փոխհարաբերությունների հետ, այնպես որ զուտ մասնագիտական տիրույթում, համեմատելու բան չունեն»,-մանրամասնեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}