Հնագույն կառույցներ, որոնք մինչ այժմ ազդում են մարդկանց կյանքի վրա
Հույներն օգտագործել են ջրագիծ դեռ մ.թ.ա.19-րդ դարում, իսկ Բաբելոնում հազար տարի առաջ իմանացել են կոյուղու մասին։ Բի-Բի-Սի-ն պատմում է այս և այլ կառույցների մասին, որոնք նախկինի պես ազդում են ժամանակակից քաղաքների և ճարտարապետական կերպարի վրա։
Հին Եգիպտոս և բուրգեր
Բուրգերը կառուցվել են շուրջ մ.թ.ա. 2580-2560 թվականներին, մինչ այժմ ճարտարապետները դրանց տեսքն օգտագործում են ժամանակակից շենքերում։ Հիմա բուրգեր կարելի է հանդիպել ոչ միայն Եգիպտոսում, այլ աշխարհի տարբեր երկրներում։
Հռոմեական ճանապարհներ
Հռոմեացիները հասկանում էին, թե ինչքան կարևոր է արդյունավետ տրանսպորտային համակարգը և բնակավայրերի միջև առևտրային ճանապարհների կառուցումը։ Արդյունքում նրանք կառուցել էին առավել հարմարավետ և ամուր ճանապարհներ։
Կոյուղի Բաբելոնում
Փարիզում առաջին կոյուղին հայտնվել է 1850 թվականին, Լոնդոնում՝ 1866 թվականին։ Բաբելոնցիները կարողացել են կեղտաջրերը հեռացնել մոտ մ.թ.ա. 4000 թվականին։ Հնագույն Բաբելոնը համարվում է առաջին քաղաքը, որտեղ բնակիչները կարողանում էին խողովակներ պատրաստել, որոնցով հեռացվում էր կեղտաջուրը։
Հին հունական ջրամատակարարման համակարգ
Ջրամատակարարման համակարգը հայտնաբերել են հին հույները։ Առաջինը հայտնվել է Կրետե կղզում Միկենյան քաղաքակրթության ժամանակ։ Կնոսոսի պալատում կառուցվել է մաքուր ջրի մատակարարման և կեղտաջրերի հեռացման բարդ համակարգ։ Կրետեում նաև զարգացրել է ջեռուցման համակարգերը և ամենավաղ լվացվող զուգարանը. այս ամենը տեղի է ունեցել մ.թ.ա. 18-րդ դարում:
Հեթանոսական պաշտամունք
Միլտոն-Քինսը հնարավոր է Մեծ Բրիտանիայի ամենասիրուն քաղաքը չէ։ Այն կառուցվել է 1960-ականներին, որպեսզի լուծվի բնակարանային ճգնաժամը։ Քաղաքի կառուցման վրա մեծ ազդեցություն են գործել հեթանոսական ծեսերն ու համոզմունքները։ Օրինակ, Միդսամմեր բուլվարի՝ քաղաքի գլխավոր փողոցի կառուցված դիրքը, կապված էր ամառային արևադարձի ժամանակ արևածագի հետ, նույն սկզբունքով կառուցված է Սթոունհենջը։
Հին Հռոմի ճարտարապետություն
Այս քաղաքակրթության ճարտարապետության ազդեցությունը նախկինի պես զգացվում է ամբողջ աշխարհում։ Երբ Նապոլեոնը 19-րդ դարում իր կայսրությունն էր հիմնում, նրա պատվերով Փարիզում միանգամից մի քանի կառույց հայտնվեցին՝ կրկնելով Հռոմի շինություններին, օրինակ Հաղթական կամարն ու Վանդոմյան հրապարակի համալիրը։ Հռոմի հետքերը նկատվում են նաև ԱՄՆ-ում. Վաշինգտոնում Սպիտակ տան սյուներն ու կամարները։