Զարուհի Փոստանջյանի վարկանիշը զգալի անկում է ապրել. «Փաստ»
«Փաստ»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Զարուհի Փոստանջյանի ստանալիք քվեները, ըստ անցկացվող սոցհարցումների, կարող են տատանվել 1.5-2.5 տոկոսի միջակայքում: Սա՝ այն դեպքում, որ այս կուսակցությունը անցած տարի ստացել էր շուրջ 26 հազար քվե:
«Սակայն, սոցիոլոգների կարծիքով, նախ՝ նման արդյունք գրանցել են բացառապես այն պատճառով, որ առանձնապես մրցակցություն չի էլ եղել. մասնակցել է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ–ն, «Ելք»–ը և ԵԾԿ–ն: Մյուս կողմից, Փոստանջյանի վարկանիշը զգալի անկում է ապրել՝ կապված Նիկոլ Փաշինյանի ու վերջինիս առաջնորդած շարժման հանդեպ նրա դիրքորոշումների հետ:
Ըստ այդմ, «Փաստի» տեղեկություններով, ԵԾԿ–ում փորձում են փրկօղակներ գտնել, քանի որ հասկանում են, որ այս անգամ միայնակ չափազանց դժվար կլինի հաղթահարել նվազագույն շեմը: Սակայն այս պահի դրությամբ, կարծես, դեռևս արդյունքներ չկան»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները