«Ելք» խմբակցության անդամները «Սանիթեք»-ին ներկայացրեցին իրենց պահանջները
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ այսօր բողոքի ակցիա անցկացվեց «Սանիթեք» ընկերության գրասենյակի մոտ։ Խմբակցության անդամները պնդում էին, որ աղբահանման բնական ընթացքը ընկերությունը չի ապահովում:
««Ելք» խմբակցությունն ու քաղաքացիներն այստեղ են այն պատճառով, որ ամեն առավոտ մենք ստանում ենք բազմաթիվ լուսանկարներ, որոնք փաստում են, որ դուք, Երևանի՝ որպես միակ աղբահավաքության ծառայություն իրականացնող ընկերություն, պատշաճ չեք իրականացնում ձեր աշխատանքը, գրեթե երկու տարի ձեր խոստումներով խաբում եք թե «Ելք» խմբակցության անդամներին, թե քաղաքացիներին»,- ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակացության անդամ Անի Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ իրենք քաղաքական դիվիդենտներ չեն շահում, որովհետև «Սանիտեք»-ի աշխատանքի փաստերն ունեն Երևանի բոլոր բնակիչները։
«Մայրաքաղաքը թաղված է աղբակույտի մեջ, գարշահոտություն է տարածված և սա ամենակարևոր սեզոնին, երբ Հայաստան են ժամանում հազարավոր զբոսաշրջիկներ»,- ասաց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան։
«Ելք» խմբակցության անդամները «Սանիթեք» ընկերությունից պահանջեցին դատարկել բոլոր աղբամանները, մաքրել բազմաբնակարան շենքերի, բակերի, փողոցների բոլոր աղբակույտերը, նշեցին, որ պահանջների չկատարման դեպքում դիմելու են Երևանի քաղաքապետարան՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծարելու նպատակով։ Պահանջները գրավոր փոխանցվեցին նաև ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլին, ով հանդիպեց ակցիա մասնակիցներին։
«Մենք ունենք խնդիրներ, չենք փախչում պատասխանատվությունից, ունենք սխալներ, անցած տարի ևս ունեցել ենք սխալներ, բայց աշխատում են դրանք շտկելու համար: Խնդիրների մի մասը մեզ հետ է կապված, մի մասն էլ՝ դրսի գործոնների»,- ասաց Թավիլը։
Հարակից հրապարակումներ`
- Նոր աղբահավաք մեքենաները 2-3 շաբաթվա ընթացքում Երևանում կլինեն. «Սանիտեք»-ի տնօրեն
- «Սանիտեք»-ում հույս ունեն, որ իրենց հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը կդադարեցնեն
- «Սանիթեք». Երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր
- «Սանիթեք». Ընկերությունն այս պահին կարգավորում է աղբահանության գրաֆիկում գրանցված խափանումները
- «Վեոլիա ջուր»-ն ու «Սանիթեք»-ը պետք է ուղերձները հստակ ստանան՝ մենք այդքան էլ գոհ չենք իրենց գործունեությունից. վարչապետ
- Երևանը՝ աղբի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին