Թուրքական համալսարանի ծրագրին կմասնակցեն նաև Հայաստանցի ուսանողներ
Թուրքիայի Յունուս Էմրեյի համալսարանի ղեկավար պրոֆեսոր Շերեֆ Աթեշը հայտարարել է, որ իրենք իրականացնում են «Թուրքերեն գրիր» անվամբ ծրագիր, որին մասնակցելու է 1000 երիտասարդ աղջիկներ և տղաներ։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ծրագրին մասնակցելու են, ԱՄՆ-ից, Հայաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Եգիպտոսից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Էստոնիայից, Պաղեստինից, Կուբայից և այլն։ Ընդհանուր առմամբ Թուրքիա են ժամանելու ուսանող 112 երկրից ։
Ուսանողները բացի թուրքերեն սովորելուց, ծանոթանալու են նաև Թուրքիայի պատմությանը։
Նշվում է, որ դասընթացներին մասնակցելու են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։
Թուրքական աղբյուրը որևէ տեղեկություն չի հաղորդում, թե քանի երիտասարդ է Հայաստանից մասնակցելու վերոնշյալ ծրագրին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները