Փաշինյանն իր վարչապետության 100 օրվա առթիվ հանրահավաք է հրավիրում
«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը, և ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին՝ 18:30-ին՝ Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք հրավիրենք»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք, կարծում եմ՝ պետք է կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում և ինչ է տեղի ունենալու հետո, ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար և կոնկրետ ինչ քայլերով ենք մենք պատրաստվում առաջիկայում այդ զարգացումն ապահովել, ինչ հնարավորություններ, ինչ մարտահրավերներ կան և ինչպես ենք մենք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարավորություններն օգտագործել, մարտահրավերները կառավարել և ընդհանրապես խոսել այսօրվա, երեկվա և վաղվա Հայաստանի մասին»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա