«Ֆեյսբուքը» և «Ինսթագրամը» 32 հաշիվ են հեռացրել ֆեյքերի դեմ պայքարի շրջանակներում
«Ֆեյսբուքը» և «Ինսթագրամը» ավելի քան 30 էջ ու հաշիվ են հեռացրել ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասված է «Ֆեյսբուքի» հայտարարության մեջ։
«Այսօր մենք հեռացրել ենք 32 էջ և հաշիվ, քանի որ դրանք ներգրավված էին ապատեղեկատվություն ստեղծելու համակարգված գործունեության մեջ։ Նման գործողություններն արգելված են «Ֆեյսբուքում», քանի որ մենք չենք ուզում, որպեսզի մարդիկ կամ կազմակերպությունները ստեղծեն հաշիվների շղթաներ, այլոց մոլորության մեջ գցելու համար»,- ասված է սոցցանցի հայտարարության մեջ։
Չի հաղորդվում, թե կոնկրետ, որ էջերն ու հաշիվներն են ջնջվել։
«Մենք դեռևս մեր հետաքննության նախնական փուլում ենք և չենք տիրապետում բոլոր փաստերին, այդ թվում նաև նրան, թե ով կարող է այս ամենի հետևում կանգնած լինել»,- նշվում է հայտարարությունում։