Հայ հեծանվորդներն ուժերը կչափեն Եվրոպայի և աշխարհի առաջնություններում
Oգոստոսին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում տեղի է ունենալու սպորտային մեծ իրադարձություն. եվրոպական 50 երկրի մարզիկներ են մասնակցելու թվով 6 սպորտաձևի մրցաշարերի։
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայից հայտնում են, որ Եվրոպայի հեծանվավազքի առաջնության շրջանակում առաջին անգամ պատմության մեջ տեղի կունենա հեծանվասպորտի 4 տարբեր տեսակների միաժամանակյա մրցաշար։
Օգոստոսի 2-7-ին ընթացող Եվրոպայի՝ հեծանվահրապարակի մեծահասակների առաջնությանը մասնակցելու է Հայաստանի 2017թ-ի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երկակի մրցանակակիր և աշխարհի գավաթի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանը, ով Գլազգո է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ուղեկցությամբ։
Այնուհետև Էդգար Ստեփանյանը մասնակցելու է օգոստոսի 21-26-ին Շվեյցարիայի Էգլ քաղաքում կայանալիք Եվրոպայի` հեծանվահրապարակի մինչև 23 տարեկանների առաջնությանը։
ՀՀ հեծանվային մարզաձևի ազգային հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Տարոն Նիկողոսյանն իր անձնական մարզչի՝ Անդրանիկ Առուստամյանի հետ կմեկնի Շվեյցարիայի Էգլ քաղաք՝ մասնակցելու օգոստոսի 15-19-ին կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան