Տիգրան Ավինյան. «Բերիան ես չեմ». «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով հարցին` ձեր կառավարությունում ո՞ւմ են նմանեցնում Բերիային, ո՞վ է Բերիան, որը, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ուղղորդում է իրավապահ մարմիններին, նշել է. «Ես հասկանում եմ` դուք ու նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ»:
Ավինյանը նշել է, թե ինչ էր ակնարկում Սողոմոնյանը, պետք է իրեն ուղիղ հարցնել. «Անկեղծ ՀՔԾ-ին կամ դատական իշխանությանը գործադիրից որևէ մեկը չի հրահանգում»:
Թերթը գրում է, որ Վիկտոր Սողոմոնյանը այս գործընթացը համարել է անձնական հաշվեհարդար, որի իրականացնողին «Բերիա է անվանել. «Մնում է պարզենք, թե «Բերիան», ով է գտնելու ենք, ու այդ «Բերիան» պատժվելու է:
Քոչարյանի կալանավորումը 37 թվի հետ զուգահեռ տանելու մասին էլ Ավինյանը նշել է, որ հասարակության մեջ նման ընկալում չկա, դա շատ սուբյեկտիվ, 1 կամ 2 հոգու գնահատական է:
ԱԺ պատգամավորների` ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրահավաքի վերաբերյալ Ավինյանը նշել է. «Նրանք ունեն դրա իրավունքը, և դատական մարմիններն էլ ըստ այդմ պետք է իրենց որոշումը կայացնեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները