Եվրոպացի դիետոլոգները Ինսթագրամն անվանել են սննդային նեվրոզների պատճառ
Եվրոպացի դիետոլոգները հայտարարել են կենսական կարևորություն ունեցող սննդային նյութերի պակասից տառապող երիտասարդ կանանց թվի ավելացման մասին։ Мир24.Tv-ին գրում է, որ պատճառը մոդայիկ դիետաներն են հայտնի սոցցանցային էջերից։
Օրգանիզմը չի կարող լիարժեք գործել առանց կալիումի, մագնիումի, պղնձի, կալցիումի, երկաթի։ Սակայն շատ երիտասարդներ, հետևելով ընդհանուր միտումներին, էապես կրճատում են իրենց սննդակարգը։
Հաճախ համացանցային դիետաների հեղինակները խորհուրդ են տալիս բացառել կաթնամթերքի և շաքարի օգտագործումը։ Ամենաէքստրեմալ տարբերակը բուսակերությունն է, հրաժարումը ոչ միայն մսից, այլև կենդանական ծագման ցանկացած մթերքից։
Հոգեբանները պնդում են, որ շատ օգտատերեր խճճվում են տարատեսակ խորհուրդներից և կարող են նեվրոզ ստանալ, վստահ չլինելով, թե ինչ կարելի է ուտել, ինչ չի կարելի։
Ուսումնասիրությունների համաձայն, հիմնականում Ինստագրամն է նման ազդեցություն թողնում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա