Կոչ. Պայքարել «Հունոտի կիրճը» աղտոտողների դեմ
Արցախի «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի աշխատակիցները խնդրում են համատեղ պայքարել արգելոցի տարածքը աղտոտողների դեմ, իսկ հնարավորության դեպքում նաև մասնակցել մաքրման աշխատանքներին:
«Նկարներում առկա աղբը դա այն չնչին մասն է միայն, որը ամեն օր, օրը մի քանի անգամ մաքրվում է մեր փոքրաթիվ աշխատակիցների կողմից:
Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է, սա է այն միակ ճշմարտությունը, որով պետք է առաջնորդվի ցանկացած արժանապատիվ քաղաքացի:
Համոզված ենք նաև, որ ցանկացած այցելու արգելոցի տարացքում աղբ հայտնաբերելուց, ֆիքսելուց անմիջապես հետո կվերացնի այն»,-ասված է կիրճի ֆեյսբուքյան էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում