ՀՔԾ պետը՝ Միքայել Հարությունյանի քաղաքացիության մասին
Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ասացին, թե վերջին օրերին խոսվում է, որ Միքայել Հարությունյանը Ռուսասատանի քաղաքացի է, ի պատասխան ՀՔԾ ղեկավարն աաց, որ նման տեղեկություններ չունի։
«Մեր տեղեկություններով Միքայել Հարությունյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»,-ասաց Սասուն Խաչատրյանը և լրագրողների հորդորով խոստացավ ստուգել այդ տեղեկատվությունը։
Հիշեցնենք, ավելի ՀՔԾ-ից հաղորդել էին. «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը»:
Մ.Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
- Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ Մարտի 1-ի գործով. ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան