Սկսվել է Հալեպի վերականգնման պետական ծրագրի իրականացումը
Սիրիական իշխանությունները սկսել են իրականացնել գրոհայիններից ազատագրված Հալեպի բնակավայրերի վերականգնման պետական ծրագրերը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է նահանգապետի տեղակալ Համիդ Կյուինոն։
Նա տեղեկացրել է, որ վերականգնման ծրագիրը երեք էտապ է ներառում. «Առաջին՝ պատրաստել ենթակառուցվածքներ, քանի որ մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի և էլեկտրականության։ Երկրորդ՝ հասցեկան օգնություն, պարզում ենք յուրաքանչյուր ընտանիքի կարիքերը։ Երրորդ՝ վերադարձնել բնակիչներից իրենց տները, անհրաժեշտ է բացատրել նրանց, որ այստեղ անվտանգ է»։
Սիրիայի տարբեր շրջաններից, նաև տարբեր երկրներից արդեն Հալեպ է վերադարձել ավելի քան մեկ միլիոն մարդ։ Ահաբեկիչների պատճառով Հալեպը ստիպված ավելի քան 6 միլիոն խաղաղ բնակիչ է լքել։ Գրոհայիններից այս նահանգի ամբողջական ազատագրման մասին հայտարարվել էր 2017-ի օգոստոսին։