Նոր «Տերմինատոր»-ը կլինի 2019-ին
Paramount կինոընկերությունը նախօրեին հրապարակել է «Տերմինատոր» նոր ֆիլմի առաջին պաշտոնական կադրը։ Ներկայացրել են երեք հերոսուհիներին՝ Դանի Ռամոս (Նատալյա Ռեյս), Գրեյս (Մաքկենզի Դևիս) և Սառա Քոննոր (Լինդա Հեմիլթոն)։
rosbalt.ru-ն գրում է, որ Paramount-ի լուսանկարում միայն ֆիլմի կին դերասանների կազմն է ներկայացված։ Հնարավոր է այս «կանացի» պրոմո-լուսանկարի պատճառով արդեն համացանցում քննադատության ալիք է բարձրացրել, սոցիալական ցանցերի օգտատերերն արդեն ապստամբություն են բարձրացրել ֆեմինիզմի դեմ: Օգտատերին հատկապես դուր չի եկել այն, որ նկարը կարծես թե ոչ լավ ֆոտոշոփով արված լինի։
Նոր ֆիլմը «Տերմինատոր 2»-ի ուղիղ շարունակությունն է, որը ներկայացվել էր 1991 թվականին։ Դրանից հետո Տերմինատորի մասին ևս երեք ֆիլմն է եղել, բայց դրանք նոր ֆիլմի ստեղծողները որևէ կերպ հաշվի չեն առնելու։
«Տերմինատոր 6»-ում (ֆիլմը դեռ պաշտոնական անվանում չունի) պրոդյուսերի և ընդհանրապես գեղարվեստական ղեկավարի դերում հանդես է գալու Ջեյմս Քեմերոնը՝ գլխավոր հերոսների և առաջին երկու ֆիլմերի ստեղծողը։ Ֆիլմի ռեժիսորն է լինելու Տիմ Միլլերը։
Իհարկե, ֆիլմում նկարահանվելու է նաև Առնոլդ Շվարցենեգերը։ Նա արդեն ասել է, որ նկարահանվում է «Տերմինատոր»-ի մասին 6-րդ ֆիլմում։
Ֆիլմի մասին դեռ քիչ բան է հայտնի, միայն հստակ է, որ թողարկվելու է 2019 թվականի նոյեմբերին։ Բայց սպասումները մեծ են։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան