Սիրիայում զինյալները ավելի քան 650 միավոր զենք և զինտեխնիկա են հանձնել
Անօրինական զինված կազմավորումների մասնակիցները Սիրիայի Արաբական Հանրապետության հարավային նահանգների՝ ահաբեկիչներից ազատվելուց հետո ավելի քան 650 միավոր զենք և ռազմական տեխնիկա են հանձնել։
«Իզվեստիա»-ն գրում է, որ այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։
Նրա խոսքով՝ հանձնել են 39 տանկ, 28 մարտական մեքենա, 35 հակահրթիռային զենք, 60 ական։
Անօրինական զինված կազմավորումների անդամներին առաջարկվել է օգտվել ներկա համաներումից, վերացնել իրենց զենքը և վերադառնալ խաղաղ կյանքի։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի