Ծրագրերը կային, իրագործումը՝ ձևական էր. Սուրեն Դանիելյան
Սփյուռքի կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները և Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործի աջակցությանն ուղղված քայլերը կքննարկվեն Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովում։
Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկել արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ ԿԳՆ կողմից իրականացվող ծրագրերը։
Խորհրդաժողովի բացման արարողությանը ներկա Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը Panorama.am-ի հետ զրույցում ցավով նշեց, որ այս տարիների ընթացքում անցկացված միջոցառումների արդյունքներն այդքան է գոհացուցիչ չեն։
«Եթե խիստ լինեմ, ապա խորհրդաժողովների արդյունքները դոփել է տեղում։ Հիմա նոր նախարարի հետ հույսեր ենք կապում, որ տեղաշարժ կլինի դեպի լավը։ Ծրագրերը կային, իրագործումը՝ ձևական էր։ Զուտ արևմտահայ կրթության, սփյուռքահայ ուսուցչի պատրաստության խնդիրները որևէ էական լուծումներ չէին ստանում, դպրոցները փակվում էին։ Այսօր Հայաստանում ոչ մի արևմտահայ դպրոց չկա, մագիստրատուրա արևմտահայ կրթության գծով չկա, ինչո՞վ հպարտանանք, անցած տարիներին ի՞նչ են արել, փակվեց Մելքոնյան կրթարանը, սարասփելի բաներ են կատարվում մեր շուրջը, և անտաբերությունն այս ամենի շուրջ դարձել է անհանդուրժելի»,- ասաց Դանիելյանը։
Նա հույս հայտնեց նաև, որ մասնակիցների հոգեբանության մեջ ևս իներցիան կհաղթարավի։
Նշենք, որ օգոստոսի 2-6-ն անցկացվող 8-րդ խորհրդաժողովին կմասնակցի 120 ներկայացուցիչ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 24 երկրներից։
Խորհրդաժողովի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները