Արարատ Միրզոյանի՝ «Ելք»-ի հնարավոր պառակտման մասին
«Հենց «Ելք» դաշինքը պառակտվի, վստահեցնում եմ, անմիջապես պաշտոնական հայտարարություն կլինի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Լրագրողները նրան հիշեցրեցին, որ Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ է թեկնածու առաջադրել:
«Կարծում եմ՝ վաղ է պառակտման մասին եզրահանգումներ անելը»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավոր է, որ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն դաշինքով մասնակցի, Միրզոյանը պատասխանեց. «Գուցե շտապում եմ ասել, բայց սա իմ կարծիքն է: Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում իհարկե ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը, գաղափարներն ու նպատակները: Եվ այդ ուժը կստանձնի բոլոր այդ արժեքների հիման վրա ընկած փոփոխությունների պատասխանատվությունը և առաջ տանելը, կդառնա դրանց դրոշակակիրը»:
Նրա կարծիքով, նման քաղաքական ուժի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր անհատներ՝ քաղաքական, հասարակական կառույցներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան