ՕԵԿ նախագահ. Հավասարակշռված արտաքին քաղաքականությունը անխուսափելի է
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղադսարյանը մի քանի նկատառում է ներկայացրել վերջին օրերի իրադարձությունների առնչությամբ: Նա մի քանի փաստեր է հիշեցնում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին.
«Վերջին օրերի հակառուսական հայտարարությունները առավել քան անհասկանալի են, հատկապես Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանն առնչվող հայտարարությունների ֆոնի ներքո: Ցանկանում եմ նշել մի քանի նկատառում.
1. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է:
2. ՀԱՊԿ-ը ունի առանցքային դերակատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում:
3. Ավելի քան 3 միլիոն մեր հայրենակիցները ապրում են Ռուսաստանում, իսկ յուրաքանչյուր տարի մի քանի հարյուր հազար մարդ է մեկնում Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Հայաստան փոխանցվող տրանսֆերտների 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից:
4. Անհրաժեշտ են հավասարակշռված դիրքորոշումներ, այլ ոչ թե անխոհեմ առճակատման տանող անփաստարկ եզրահանգումներ:
5. Ըստ համաշխարհային փորձի ինքնիշխանությունը որևէ հակասություն չունի ռազմավարական գործընկերության հետ»:
Հարակից հրապարակումներ`
- «Կոմերսանտ». Հարցականի տակ է Հայաստան զենքի մատկարարման վերաբերյալ համաձայնությունը
- ԱԳՆ խոսնակ. Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ
- Քաղաքագետները Ռուսաստանի հետ հարաբերությունների բանաձևեր են առաջարկում
- Լավրով. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան