Էջմիածնում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 21-ին
Հոկտեմբերի 21-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Կառավարության որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Որոշման համաձայն, Պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը պետք է հատկացնել մոտ 4.7 մլն դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 178.1 հազար դրամ, իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով` 4,509.4 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական էր տվել այս տարվա հունիսի 18-ին: Քաղաքապետի պաշտոնակատար է նշանակված Դիաննա Գասպարյանը: