Գևորգ Հայրապետյանը՝ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գևորգ Հայրապետյանը նշանակվել է արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով: Որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերից գործակալությունը պետ չուներ: Նախկին պետ Շուշան Դոյդոյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Նորանշանակ պետ Գևորգ Հայրապետյանը 2015 թ.-ի դեկտեմբերից ստանձնել է Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության Վարչական վարույթների իրականացման բաժնի պետի պաշտոնը: