Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են
Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ազգային արժույթի արժեզրկման և այլ տնտեսական խնդիրների հետ կապված։
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ հարյուրից ավելի ցուցարարներ են դուրս եկել Իրանի հյուսիսում գտնվող Սարի քաղաքում։ Բողոքիա ակցիաներ են անցկացվում Շիրազում, Ախավզում և Մեշխեդում, սակայն ցուցարարների հստակ թիվ չի նշվում։
Հանրահավաքներն անցկացվում են՝ առանց տեղի իշխանությունների հետ համաձայնության։
Գործակալության տվյալներով՝ նախօրեին ակցիա է անցկացվել նաև Քերոջ քաղաքում, որտեղ փողոց էր դուրս եկել 200 մարդ։ Ցուցարարները փորձել են վնասել մի քանի շենքեր:
Աղբյուրը նշում է, որ մի քանի քաղաքներում ոստիկաններն օգտագործում են արցունքաբեր գազ` ագրեսիվ պահվածքով ցուցարարների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում