«Կոմերսանտ». Հարցականի տակ է Հայաստան զենքի մատկարարման վերաբերյալ համաձայնությունը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ հետապնդումը պառակտում է Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները: Այս մասին գրել է «Կոմերսանտ»-ը:
Վերջինը հղում անելով պետական մարմիններում իր աղբյուրներին, Կրեմլում Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը համարում են լուրջ հարված ՀԱՊԿ-ի հեղինակությանը, և չեն բացառել, որ կազմակերպությունը կարող է գլխավորել այլ երկրի ներկայացուցիչ: Բացի այդ, ըստ աղբյուրի, հարցականի տակ են հայտնվել նաև Հայաստան՝ 100 մլն դոլարի զենքի մատակարարման համաձայնությունները:
«ՌԴ ռազմական արդյունաբերական երկու ձեռնարկությունների մենեջերների խոսքով, պայմանագրերի երկրորդ փաթեթը, որոնցով Հայաստանը ստանալու է 100 մլն դոլարի վարկ, հիմա մեծ հարցականի տակ է: Հիմա անհասկանալի է, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում Հայաստանում»,-ասված է հրապարակման մեջ:
Առաջին փաթեթի շրջանակում զենքերի և ռազմական տեխնիկայի մատակարարումներն ավարտվել են։ Այն կազմել է 200 միլիոն դոլար:
Երկրորդ պայմանագիրը, ըստ «Коммерсант»-ի, ենթադրում է կրակային զենքերի, ինժեներական կապի և անձնակազմի տեղափոխման տրանսպորտային միջոցների մատակարարումների շարունակականություն:
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության նախկին ղեկավարությունը ցանկանում էր ձեռք բերել նաև «Իսկանդեր-Է» երկրորդ խմբի մարտավարական համալիրը (դրա արձակման ութ սարքավորումներ հայկական զինվորականներին տրամադրվել էին 2016 թվականին՝ առանձին համաձայնագրերով), նաև Սու-30ՍՄ կործանիչներ:
«Այժմ այդ մտադրություններն օդում կախված են», - ասվում է հոդվածում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ
- Քաղաքագետները Ռուսաստանի հետ հարաբերությունների բանաձևեր են առաջարկում
- Լավրով. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին