Փոթիում մի քանի փողոցներ ջրածածկ են եղել
Հորդառատ անձրևի հետևանքով Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքի մի քանի փողոցներ ջրածածկ են եղել: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, ջուրը լցվել է բնակելի շենքերի առաջին հարկի բնակարանները: Տասնյակ ընտանիքների կենցաղային տեխնիկան ու կահույքը փչացել է:
Հատկապես ծանր վիճակ է Դանելիյա կոչվող փողոցում: Բնակիչները դժգոհում են՝ ամեն անգամ անձրևից հետո նույն իրավիճակն է: Պոպակայանները, որոնց վրա հազարավար լարիներ են ծախսվում, չեն աշխատում: Բնակիչները պահանջում են իրենց կրած վնասի փոխահատուցում:
Տեղական իշխանություններն ի պատասխան հայտնել են, որ պոմպերն աշխատել են անխափան, սակայն անձրևը շատ ուժեղ է եղել, ջրահեռացումն ամբողջությամբ ապահովել չեն կարողացել:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում