Երբ որ լինի այլ մեկնաբանությունների կարիք, մենք անպայման կանենք. Ռուբինյան
«Երեկ ԱԳՆ-ն իր դիրքորոշումը հայտնել է և ես հավելելու ոչինչ չունեմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
Լրագրողների դիտարկմանը, թե մեկնաբանություններ են հնչում, որ դա Վրաստանում սպասվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության հետ կապված է, փոխնախարարն արձաքանքեց. «Միայն կարող եմ կրկնել ԱԳՆ դիրքորոշումը»։
Լրագրողները Ռուբինյանից հետաքրքրվեցին, թե ԱԳՆ-ը կոնկրետ թեկնածու ունի, ով կփոխարինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, նա պատասխանեց. «Երբ որ լինի այլ մեկնաբանությունների, այլ տեղեկությունների հայտնելու կարիք, մենք անպայման կանենք։ Հայկական կողմն առաջարկել է գործընկերներին սկսել Խաչատուրովին փոխարինման գործընթացը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ
- Քաղաքագետները Ռուսաստանի հետ հարաբերությունների բանաձևեր են առաջարկում
- Լավրով. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին
- ՀԱՊԿ ղեկավարությունը Խաչատուրովի հետկանչի մասին տեղեկություններ չունի
- ԱԳՆ խոսնակ. Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան