Արարատ Միրզոյան. Մեզ էլ լուրջ չէին ընկալում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրած Հայկ Մարությանին, ով առավել հայտնի է Կարգին Հայկո, շատերն անլուրջ են ընդունում: Լրագրողներն այս դիտարկումը ներկայացրեցին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, հարցրեցին նրա կարծիքը:
«Մեզ էլ լուրջ չէին ընկալում մի վեց ամիս առաջ»,-ասաց Միրզոյանը:
Կառավարության ներկայացուցչից հետաքրքրվեցին՝ Լավրովի հայտարարության վերաբերյալ ինչ կարծիք ունի:
«Այս հարցում իմ դիրքորոշումը տառացիորեն համընկնում է ԱԳ նախարարության արած ձևակերպումների հետ, ոչինչ չունեմ ավելացնելու»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ փուլում են այն ներդրումները, որոնց մասին հայտարարում էին կառավարության ներկայացուցիչները, Միրզոյանը պատասխանեց. «Գիտեք, բազմամիլիոնանց ներդրումները մի քանի օրում, ինչու չէ նաև մի քանի ամսում չէ, որ լինում են: Կարծում եմ, պետք է սպասենք: Վստահ եղեք, որ ներդրումներ լինելու են»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին