«Ազատ դեմոկրատներ»-ը քննարկում են ավագանու ընտրություններին մասնակցության ձևը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը:
Panorama.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը հայտնեց, որ այժմ քննարկման փուլում են մասնակցության ձևի, ինչպես նաև ցուցակի ձևավորման ու քաղաքապետի թեկնածուի հետ կապված հարցերը:
«Առաջիկայում, երբ քննարկումներն ավարտվեն, և վարչությունը որոշում կայացնի, մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այս պահին հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Հայոց համազգային շարժում» կուսակցությունների թեկնածուները: Վերջինի ցուցակը, ըստ մամուլում եղած լուրերի, գլխավորելու է «Ծառուկյան» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը
- ՔՊ-ի` Երևանի քաղաքապետի թեկնածուն Կարգին Հայկոն է
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան