Զեյնալյանը «Հանրապետության» քաղաքապետի թեկնածու
Եթե Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքը չմասնակցի միասնական ցուցակով՝ ապա «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ընտրություններին մասնակցելու են միասին և ավագանու ցուցակը գլխավորելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից։
«Եթե ընտրություններին չմասնակցենք «Ելք» դաշինքի ձևաչափով` «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասնաբար, ապա այո, քննարկումենք այդ տարբերակը»,- ասաց նա։
Հարցին, թե քննարկումների ի՞նչ փուլում են, երբ հայտնի կլինի, նա պատասխանեց. «Մոտ օրերս ամեն ինչ հստակ կլինի»։
«Առաքելություն» կուսակցությունից էլ մեզ հայտնեցին, որ այժմ քննարկում են ՔՊ-ի հետ միասնական ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:
Հիշեցնենք, որ ՔՊ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Հայկ Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ազատ դեմոկրատներ»-ը քննարկում են ավագանու ընտրություններին մասնակցության ձևը
- Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը
- ՔՊ-ի` Երևանի քաղաքապետի թեկնածուն Կարգին Հայկոն է
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին