Հայաստանում մեկ քաղաքաբնակի հաշվով աղբը 257.1 կգ է կազմում
2017թ. հանրապետությունում առաջացել են 60.1 մլն տոննա թափոններ: Վիճակագրության պետական կոմիտեի փոխանցմամբ, դրանց 95 %-ը տեղափոխվել է թափոնակուտակիչներ:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ամփոփ տեղեկատվության, 2017թ. ընթացքում հանրապետության կազմակերպությունների գործունեության ընթացքում առաջացած 59.6 մլն տոննան կամ ընդհանուրի 99.2%-ըարտադրական թափոններ են:
Կազմակերպությունների տարածքում առաջացած թափոնների քանակը հանրապետության մեկ բնակչի հաշվով կազմել է 20.0 տ, հանրապետության տարածքի (առանց Սևանա լճի հայելու մակերեսի) մեկ քառ. կմ-ի հաշվով` 2 094.8 տ:
Ըստ կազմակերպված աղբահանություն իրականացնող ՀՀ համայնքներից ստացված ամփոփ տեղեկատվության, 2017թ. համայնքային աղբավայրեր են տեղափոխվել 493.9 հազար տոնն կոշտ կենցաղային թափոններ (քաղաքային աղբավայրեր՝ 488.2 հազ. տ), հանրապետության մեկ բնակչի հաշվով այն կազմել է 165.8 կգ (մեկ քաղաքաբնակի հաշվով՝ 257.1 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին