Աննա Հակոբյան. Եթե լավ լիներ միջազգային ճնշումը, Կարեն Ղազարյանից արդեն լուր պետք է ունենայինք
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Բերդավան՝ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրի փոխանցմամբ, վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է:
Կարեն Ղազարյանի ծնողները հայտնել են, որ իրենց արդեն այցելել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:
Աննա Հակոբյանը խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ղազարյանի ծնողները վարչապետի տիկնոջը փոխանցել են, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպմանը խոստացել են կապ հաստատել Կարենի հետ, սակայն դեռ չեն արել:
«Ուղղակի դուք գիտեք, թե ում հետ գործ ունենք»,-ասել է Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինն ընդգծել է, որ այս պարագայում Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակը միջազգային ճնշումն է՝ ընդգծելով, որ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունից կախված որևէ բան լիներ:
«Մենք միայն միջնորդավորված կարող ենք գործել: Եթե լավ լիներ ճնշումը, եթե լավ աշխատեին միջազգային կազմակերպությունները, արդեն պետք է նրանից լուր ունենայինք»,-ասել է Աննա Հակոբյանը:
Ղազարյանի ծնողները իրենց մտահոգությունն են հայտնել նաև այն կապակցությամբ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց որդուն ներկայացնում են որպես դիվերսանտ:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունները:
Թե ինչպես է որդին հայտնվել Ադրբեջանի տարածքում, ծնողները չգիտեն:
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետ. Վարչապետի տիկնոջ հայտարարությունից հետո անիրատեսական է ակնկալել, որ կլինի երկխոսության անկեղծ խաղաղասիրական հարթակ
- Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայում հայտարարել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան