ՀՔԾ պետ․ Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին
ՀՀ նախկին փոխվարչապետ, նաև ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Հանրային հեռուստաընկերության ենթերում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Նա մանրամասնեց, առաջադրված մեղադրանքը ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասի հատկանիշներով է՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը։
Այս առումով նա նշել է, որ ըստ Վիկիքլիքսի հրապարակումների, Արմեն Գևորգյանը փորձել է ճնշում գործադրել սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ։ ՀՔԾ պետի խոսքով, Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան