ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Կարեն Ղազարյանին
Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները հուլիսին և օգոստոսին այցելել են Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկած անձանց, այդ թվում՝ վերջերս կալանավորված Կարեն Ղազարյանին:
«Համաձայն հանձնագրի՝ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկվածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»,-Panorama.am-ին հայտնեց Կոմիտեի ներկայացուցիչ Գոհար Տեր-Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանից լուր չունենալու վերաբերյալ մտահագություն էին հայտնել ՄԻՊ-ն ու ԱԳՆ խոսնակը, ծնողների հետ հանդիպմանը նաև այդ մասին բարձրաձայնեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Կազմակերպության ներկայացուցիչից հետաքրքրվեցինք, ինչո՞ւ ավելի վաղ չէր հայտարարվում Ղազարյանի հետ հանդիպման մասին:
«Ըստ մեր աշխատաոճի, մենք առաջին հերթին ընտանիքի անդամներին ենք տեղյակ պահում, հետո արդեն հանրայնորեն հայտարարում ենք: Մենք դրա մասին հայտարարում ենք, երբ մեզ դիմում են, հարցնում են»,-ասաց Գ. Տեր Հակոբյանը:
Հստակեցնող հարցին՝ ստացվում է պետական մարմինները չե՞ն դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, մամուլի քարտուղարն արձագանքեց՝ պատկան մարմինների հետ իրենք աշխատում են կոնֆիդենցիալ և չեն կարող մանրամասներ հրապարակել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան