Քոչարյանի փաստաբանը՝ ՀՔԾ պետին. «Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն են ծիծաղելի». «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարություններն իր ընկալմամբ` «տեղ-տեղ ծիծաղելի մանիպուլյացիաներ են», նշել է. «Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն են ծիծաղելի: Այսպիսի ասացվածք կա` լավ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում»:
Անդրադառնալով ՀՔԾ պետի այն հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն այս պահին անհրաժեշտ է, Սահակյանը նշել է. «Մեր կարծիքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող խոչընդոտել քննությանը: Եվ չկա որևէ կասկած, որ նա կխոչընդոտի, չկա որևէ հիմնավորում, որ նա կխոչընդոտի քննությանը»:
«Ի դեպ, հետաքրքիր է, որ նույն քրեական գործով ու նույնաբովանդակ մեղադրանքի պայմաններում, ՀՔԾ պետ Սասուն Խաչատուրյանը, օրինակ չի «գտնում», որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է փորձել «ապօրինի ազդեցություն» ունենալ, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում նա «գտնում է»,-հավելել է թերթը:
Ռուբեն Սահակյանն անդրադառնալով հարցին` թե արդյոք որևէ քննչական գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվել է, նշել է. «Ոչ, կալանավորումից հետո Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ քննչական գործողություն չի անցկացվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան